ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Ես դեմ եմ բոլոր տեսակի «դավադրությունների տեսություններին»

«Ես դեմ եմ բոլոր տեսակի «դավադրությունների տեսություններին»
16.06.2015 | 00:53

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ (Աժ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության նախագահ)

-Պարոն Արզումանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն խնդրին, որ ԵԱՀԿ նախագահ պարոն Դաչիչը գալիս է Հայաստան, առաջարկում փոփոխել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը` Ֆրանսիան փոխարինել Գերմանիայով, որպես ԵՄ ընդհանրական մանդատ:
-Պարոն Դաչիչն առաջարկ չի արել, նա հնչեցրել է Ադրբեջանի արած առաջարկությունը` ավելի շուտ կարծիքներ շոշափելու համար: Իսկ այդ մոտեցումն Ադրբեջանն առաջին իսկ օրից է որդեգրել` իր դժգոհությունները Մինսկի խմբից նման առաջարկներով արտահայտելով:
-Բոլոր դեպքերում, պարոն Արզումանյան, ինչ-որ սողացող գործընթացներ են կարծես ընթանում Ղարաբաղի շուրջ: Մի տեսակ վերադասավորություններ են տեղի ունենում, որ մենք չենք տեսնում. Ռուսաստան-Ադրբեջան տանդեմում է ինչ-որ ինտենսիվ «զրույց» ընթանում:
-Անխոս, փոփոխվող աշխարհում ամեն մեկն իր խաղն ու շահերն է փորձում առաջ տանել, իրենց հերթին էլ Հայաստանն ու Ղարաբաղը մշտապես պնդում են, որ Մինսկի խմբի ֆորմատը միակն է և բացառում են որևէ փոփոխություն, այդ իսկ պատճառով առաջիկայում բացառվում է որևէ նման կարգի տեղաշարժ:
-Պարոն Արզումանյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի այսօրվա վիճակը. ի՞նչ է այնտեղ կատարվում:
-Թուրքիայում անցկացված վերջին ընտրությունները կարելի է ժողովրդավարության հաղթանակ համարել. սուլթանիզմի ձգտող էրդողանական նկրտումները ֆիասկո ապրեցին, և ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի այնտեղ արտահերթ ընտրություններ տեղի կունենան, որովհետև կա՛մ պետք է փոքրամասնության կառավարություն ունենան, կա՛մ կոալիցիա ստեղծվի ծայրահեղական-ազգայնականների հետ, ընդ որում, երկու դեպքում էլ Էրդողանին մեծ ապագա չի սպասում:
-Իսկ տրոհո՞ւմը, քրդական կուսակցության մուտքը թուրքական պառլամենտ շատերին հանգեցրել է այն տեսակետին, որ սկսվել է Թուրքիայի տրոհումը:
-Չշտապենք, սակայն շատ կարևոր էր, որ Քրդստանը ներկայացնող կուսակցությունը մեծ ներկայացվածություն ունի նոր պառլամենտում: Եվ եթե կոալիցիա կազմվի ազգայնականների հետ, այստեղ պրոբլեմն այն է, որ ազգայնամոլները դեմ են Քրդստանի ղեկավարների հետ մերձեցմանը, ինչը Էրդողանի ծրագրի բաղադրիչներից է, և այդ առումով կոնֆլիկտ կառաջանա, ուստի ես կարծում եմ` հավանաբար ինչ-որ պահի նոր ընտրություններ տեղի կունենան:
-Ես չգիտեմ, թե Դուք «դավադրությունների տեսությանն» ինչպես եք վերաբերվում, բոլոր դեպքերում, համաշխարհային խաղացողները կարծես թե կասեցրին Էրդողանի առաջխաղացումը:
-Չէ, ես դեմ եմ բոլոր տեսակի «դավադրությունների տեսություններին»:
-Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանն այս խաղից շահումով դուրս գալու համար:
-Հայաստանը պետք է դադարի իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերելուց իր ռազմավարական դաշնակից կոչվող Ռուսաստանին և մտածի արդեն իսկ առկա` պետականության կորստի մասին:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ